Կարևոր իրադարձություններ

Երևանի Արշակունյաց պողոտայում անորակ ճաքալցումը փոխարինվեց նոր ասֆալտով

19 Հուլիս, 2019 11:32
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Երևանի Արշակունյաց պողոտայում անորակ ճաքալցումը փոխարինվեց նոր ասֆալտով

Քաղաքապետարանի պահանջով անորակ ճաքալցումը փոխարինվեց նոր ասֆալտով:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Օրեր առաջ Արշակունյաց պողոտայում ճաքալցման աշխատանքներ էր կատարել տենդերը շահած մի անփորձ կազմակերպություն, որի օգտագործած նյութերի պատճառով, մեքենաների անվադողերի հետ շփման արդյունքում քանդվել էր եղած ասֆալտը: Ինչպես ասում են՝ աչքը շինելու տեղ ունքն էին հանել:

Քաղաքապետարանի պաշտոնյաների հետ քննարկումների արդյունքում ճաքալցնող ընկերության հաշվին հիմա թարմ ասֆալտ է փռվում այն հատվածներում, որտեղ պետք է ճաքալցում արվեր»,-գրել է Կարապետյանը:

Մամուլի քարտուղարը կից տեսանյութեր է հրապարակել կատարվող աշխատաքների վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին