Կարևոր իրադարձություններ

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Միշա Աղաջանյանի ծննդյան օրն է

19 Հուլիս, 2019 10:03
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Միշա Աղաջանյանի ծննդյան օրն է

Միշան կդառնար 23 տարեկան։  Հերոսը զոհվել է 2016թ-ի ապրիլի 4-ին:  Թեժ մարտերի ընթացքում անտեսելով հակառակորդի կողմից վարվող ինտենսիվ հրետանային կրակը՝ փորձել է տանկով կրակային բնագիծ զբաղեցնել,  սակայն խոցվել ու զոհվել է թշնամու ԱՕԹՍ-ի կողմից:  Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով:

Շարքային Միշա Աղաջանյանը Արագածոտնի մարզի Վարդաբլուր համայնքից  էր, ընտանիքի միակ երեխան: Միշա անունը ստացել էր զոհված հորեղբոր հիշատակին, ով 1994 թ-ի Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհվել էր Մարտակերտում: 2016թ-ին ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ՝ էլի Մարտակերտում,  հերոսաբար զոհվում է Միշան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին