Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք՝ Երևանում. 27-ամյա տղան սպանել է մորը, դանակահարել հորն ու ինքնավնասել իրեն. shamshyan.com

19 Հուլիս, 2019 09:49
Ողբերգական դեպք՝ Երևանում. 27-ամյա տղան սպանել է մորը, դանակահարել հորն ու ինքնավնասել իրեն. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03։45-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության կայանից, որ Նոր-Արեշ 16 փողոցի տներից մեկի մոտից շտապօգնության բրիգադները Էրեբունի հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից մեկը ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն փողոցի 52/1 տան բնակիչ՝ 61-ամյա Անժելա Ք.-ն է, վիրավորն էլ նույն տան բնակիչ՝ 59-ամյա Գասպար Ա.-ն:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ Գասպար Ա-ն և Անժելա Ք.-ն ամուսիններ են, և նրանց դանակով մի քանի հարվածներ է հասցրել նրանց որդին՝ նույն հասցեի բնակիչ, 27-ամյա Արման Ա.-ն:

Մանրամասն՝ shamshyan.com

 

Լրահոս

Դիտել ավելին