Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    523,5
    531,5

  • RUB

    7,02
    7,22

Կարևոր իրադարձություններ

 

Արցախում հնարավոր է նախագահի թեկնածուներից մեկի շուրջ լայն կոնսոլիդացիա տեղի ունենա. «Փաստ»

19 Հուլիս, 2019 09:39
Արցախում հնարավոր է նախագահի թեկնածուներից մեկի շուրջ լայն կոնսոլիդացիա տեղի ունենա. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Արցախի տարբեր քաղաքական ուժերի կողմից հնչող հայտարարություններն ուրվագծում են, որ, ըստ էության, առաջիկայում հնարավոր է նախագահի թեկնածուներից մեկի շուրջ լայն կոնսոլիդացիա տեղի ունենա:

Թե ով կլինի տվյալ թեկնածուն, դեռևս հստակեցված չէ, ուղղակի նշենք, որ «Փաստ» թերթի հավաստի տեղեկությունների համաձայն, համեմատաբար մեծ կուսակցությունները և ԱԺ-ում ներկայացված խմբակցություններն այդ հարցի շուրջ կոնսուլտացիաների նոր փուլ են սկսել:

Ավելի վաղ մի քանի ուժեր հայտարարել էին, որ հանդես են գալու սեփական թեկնածուով, սակայն ընտրություններից 10 ամիս առաջ այլ հուն մտան:

Այնպես որ, չի բացառվում, որ առաջիկա նախագահական ընտրություններին տեղի ունենա լայն համախմբում՝ մեկ թեկնածուի շուրջ: Մեր արցախյան աղբյուրների փոխանցմամբ, թեկնածուի անունը պարզ կլինի միայն աշնան վերջին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին