Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ՝ «օրենքով գող» Անդիկի սպանության գործով. իրավապահները մեկ վարկած են քննում. «Ժողովուրդ»

19 Հուլիս, 2019 09:05
Նոր մանրամասներ՝ «օրենքով գող» Անդիկի սպանության գործով. իրավապահները մեկ վարկած են քննում. «Ժողովուրդ»

«Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով «ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները սպա­նության մեկ վարկած են քննում այժմ: 

Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով՝ այս տարի Նոր Նոր­քի եւ Կենտրոնի երիտասարդների միջեւ վիճաբանություն է եղել, որը վերածվել է լուրջ ծեծկռտուքի: Մասիվի երիտասարդները խնդիրը լուծելու համար դիմել Են «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանին, որն էլ իր հեր­թին խառնվելով երկու խմբի բաժանված երիտասարդների կռվին՝ «մի լավ դաս է տվել» Մասիվի տղաներին «նեղացնողներին»: 

Ըստ մեզ հասած լուրերի՝ իրավապահներն այս օրերին այս վարկածն են քննում, թե ով ինչ­պես կարող էր պատվիրել Անդիկի սպանությունը: Իսկ թե ինչ կպարզվի քննության ընթացքում, դժվար է ասել: Բայց այս պահին փաստ է մեկ բան, որ երկու շաբաթից ավելի է, ինչ Անդրանիկ Հարությունյանը սպանված է, սակայն նախաքննական մարմինը լռում է»:     

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին