Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    525
    533

  • RUB

    7,11
    7,31

Կարևոր իրադարձություններ

17 հայազգի գիտնականի թեկնածություն է առաջադրվել ՌԴ Գիտությունների ակադեմիայի անդամի կոչման համար

18 Հուլիս, 2019 23:41
17 հայազգի գիտնականի թեկնածություն է առաջադրվել   ՌԴ Գիտությունների ակադեմիայի անդամի կոչման համար

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիան հրապարակել է ակադեմիայի անդամի կոչման համար առաջադրված թեկնածուների ցուցակները:

Ինչպես տեղեկացնում է Rusarminfo-ն, ցանկում ընդգրկվել են 17 հայազգի թեկնածուներ, որոնք տարբեր մասնագիտությունների տեր են՝ իրավունքից մինչև վարակաբանություն:

«Ընդհանուր վիճակագրությունն այսպիսին է. ակադեմիկոսների 76 թափուր տեղի համար 328 թեկնածու է առաջադրվել, թղթակից անդամների 171 թափուր տեղի համար՝ 1501 թեկնածու», - իր ֆեյսբուքյան էջում գրել է ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի Ալեքսեյ Խոլխովը:

Հայ թեկնածուներից են Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը (իրավունք), ՏՏ-փորձագետ, ԳԱ համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրեն Հարություն Ավետիսյանը, գիտնական, Intel-ի հետազոտող Բորիս Բաբայանը, ինչպես նաև Լևոն Պետրոսյանը (կիրառական մաթեմատիկա, ինֆորմատիկա), Գևորգ Դանիլյանը (միջուկային ֆիզիկա), Արամ Գալստյանը (գյուղատնտեսություն), Միշիկ Ղազարյանը (ֆիզիկա), Ալեքսանդր Վուտուլյանը (մեխանիկա), Լևա Բեգլարյանը (էներգետիկա), Գևորգ Քոչարյանը (երկրաֆիզիկա), Սերգեյ Ոսկանյանը (վիրաբուժություն), Մարինե Թանաշյան (նյարդաբանություն), Էռնեստ Բազիկյանը (ատամնաբուժություն), Կարեն Կյուրեղյանը (վարակաբանություն), Կարեն Եղիազարյանը (վնասվածքաբանություն), Վիկտոր Դանիլով-Դանիլյանը (ջրային և անտառային տնտեսություն):

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին