Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    525
    533

  • RUB

    7,11
    7,31

Կարևոր իրադարձություններ

 

Լարված իրավիճակի կրկնության որևէ վտանգ այս պահին չկա. Ոստիկանապետ

18 Հուլիս, 2019 21:16
Լարված իրավիճակի կրկնության որևէ վտանգ այս պահին չկա. Ոստիկանապետ

Իջևանում տեղի ունեցած գործողությունների հետևանքով բերման ենթարկվածների թիվը հասել է 22-ի. Ոստիկանության տեսադաշտըում է 36 մարդ: Այդ մասին Տավուշի մարզպետարանում խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը.

«Ոստիկանները գործում են պրոֆեսիոնալ, իրենք գիտեն՝ ինչպես պահել իրենց երեխաների, կանանց, տարեցների նկատմամբ, գործառույթները լավ գիտեն։ Այն անձինք, որոնք ուղղորդել են, պատասխանատվության կենթարկվեն, անհոգ եղեք, բոլորը պատասխանատվության կենթարկվեն»,- ասաց ոստիկանապետը՝ ավելացնելով, որ ապօրինի անտառահատումներն անթույլատրելի են ու դա իրենց համար սկզբունքային հարց է։

Հարցին, թե վերջին շրջանում ԱԱԾ-ում 1 տասնյակից ավելի գործեր կան ապօրինի անտառահատման վերաբերյալ, իսկ ոստիկանությունն ի՞նչ գործողություններ է իրականացրել, Օսիպյանը պատասխանեց. «Ունենք տարբեր բաժիններում ստեղծված նյութեր, բերման ենթարկվածներ, կանխարգելիչ աշխատանքներ են արվել, ստացիոնար տեղակայված պահակակետեր ունենք և այլն։ Մշտապես աշխատանքներ իրականացվել են»։

Օսիպյանն ասաց, որ լարված իրավիճակի կրկնության որևէ վտանգ այս պահին չկա:  

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին