Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,11
    7,31

Կարևոր իրադարձություններ

Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու մոտ 51-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկան. վերջինը տեղում մահացել է. Shamshyan.com

18 Հուլիս, 2019 20:58
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու մոտ 51-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկան. վերջինը տեղում մահացել է. Shamshyan.com

Հուլիսի 18-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ից ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում 51-ամյա Վարդան Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 AՍ 299 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում՝ Սուրբ Հարություն եկեղեցու հարևանությամբ, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել Երևանյան խճուղու բնակիչ՝ 13-ամյա Արփինե Գևորգյանին։

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկված երեխան տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել, սակայն դեպքի վայրի հարևանությամբ մի քանի բնակվող երիտասարդներ փորձել են հաշվեհարդար տեսնել վարորդի հետ, սակայն ճանապարհային ոստիկաններին ու քննիչներին հաջողվել է վարորդին փախցնել դեպքի վայրից, իսկ զայրացած բնակիչները քարերով ավտոմեքենան ամբողջովին ջարդել են՝ թե դիմապակին, թե հետևի, և թե կողային ապակիները, ոտքերով էլ հարվածել են ավտոմեքենային։ Ավտոմեքենան վնասելու փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին