Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513
    521

  • RUB

    7,42
    7,62

Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ում ապօրինի անտառահատումների հետ կապված ավելի քան 10 քրեական գործ է հարուցվել

18 Հուլիս, 2019 20:17
ԱԱԾ-ում ապօրինի անտառահատումների հետ կապված ավելի քան 10 քրեական գործ է հարուցվել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ավելի քան 10 քրեական գործ է հարուցվել ապօրինի անտառահատումների հետ կապված: Հուլիսի 18-ին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Վերջին շրջանում Ազգային անվտանգության ծառայությունը ոչ միայն Տավուշի մարզում, այլ բոլոր խիտ անտառապատ մարզերի տարածքներում իրականացրել է համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, բացահայտվել են բազմաթիվ դեպքեր:   Քրեական գործերում ներգրավված են մի շարք պաշտոնատար անձինք` թե՛ անտառտնտեսության, թե՛ իրավապահ համակարգի պաշտոնատար անձինք: Բոլոր գործերով Քննչական կոմիտեում իրականացվում է քննություն»,- ասաց Վանեցյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին