Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

 

Գերմանացի զբոսաշրջիկները սկսել են զգալիորեն ավելի շատ այցելել Հայաստան

18 Հուլիս, 2019 20:02
Գերմանացի զբոսաշրջիկները սկսել են զգալիորեն ավելի շատ այցելել Հայաստան

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին 6 ամիսներին աճել է 12.8 տոկոսով: Այդ թվում աճել է օտարերկրյա անձնագրերով անձանց այցերի թիվը։ Զգալիորեն աճել է  Գերմանիայից եկած քաղաքացիների թիվը: 

«12.8 տոկոսով աճել են զբոսաշրջային այցերը դեպի Հայաստան: Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձանց այցերի աճը ավելի բարձր է՝ 14.4 տոկոս: Իսկ կա մեթոդաբանություն, որը տարանջատում է, թե որ այցելություններն են համարվում զբոսաշրջային, որոնք ոչ զբոսաշրջային: 12.8 տոկոս աճն իրենից ներկայացնում է 98.5 հազար մարդ 6 ամսում՝ օտարերկրյա անձնագրով: Այսինքն` դրանք այն մարդիկ են, ովքեր Հայաստան են եկել իրենց հանգիստը կազմակերպելու համար: Այս տարվա 6 ամիսների ընթացքում Հայաստան է եկել Ռուսաստանի քաղաքացիությամբ 55 հազար մարդ, 6 հազար մարդ՝ Գերմանիայի քաղաքացիությամբ»,-ասաց նախարարն ու դա զգալի աճ համարեց:

Տոկոսային արտահայտությամբ ամենաբարձր աճը Գերմանիայի քաղաքացիների գծով է, իսկ բացարձակ արտահայտությամբ ամենաբարձր աճը՝ Ռուսաստանի քաղաքացիների գծով: Այսպիսով, Ռուսաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների քանակը՝ 342 հազար մարդ, մոտեցել է Հայաստան այցելած զբոսաշրջիկների ընդհանուր թվի մոտ 47-48 տոկոսին: Նախարարը սա շատ կարևոր ցուցանիշ  համարեց։

Այս տարվա 6 ամիսների ընթացքում գրանցվել է Չինաստանից Հայաստան այցերի 53.5 տոկոս  աճ: Դա բացարձակ առումով դեռ փոքր ցուցանիշ է, սակայն Խաչատրյանը վստահություն հայտնեց, որ երկու երկրների միջև դեռ ուժի մեջ չմտած ազատ վիզաների համակարգը մեծ  հետաքրքրություն կառաջացնի:  Ճապոնիայից Հայաստան այցերը ևս ավելացել են 22 տոկոսով, ավելացել են նաև Հարավային Կորեայից այցերը։

Նախարարն այդ ցուցանիշները համարեց աշխատանքի արդյունք: «Հայաստանն իր տնտեսական, զբոսաշրջային, քաղաքական նոր իրականության պայմաններում զգալի հետաքրքրություն է առաջացրել այցելողների համար: Կարծում ենք, մեծ պոտենցիալ կա առաջիկա տարիներին այցելողների քանակն ավելացնելու»,- ընդգծեց Տիգրան Խաչատրյանը:

Նախարարը վստահություն հայտնեց, որ տարեվերջին կունենանք զբոսաշրջիկների թվի 15 տոկոս աճ: Առավել ակտիվ շրջան է տարվա երկրորդ հատվածը։ Նա նշեց՝ պետք է մեծ ուշադրություն դարձնեն ենթակառուցվածքներին. ճանապարհները չափազանց կարևոր են, քանի որ Հայաստանը առանձնահատուկ է նրանով, որ զբոսաշրջիկը միայն Երևանում չէ, որ անցկացնում է իր ժամանցը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին