Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

 

«Իմ քայլը» հիմնադրամը կաջակցի «Իմ ուղի» ուսումնավերականգնողական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցմանը

18 Հուլիս, 2019 19:55
«Իմ քայլը» հիմնադրամը կաջակցի «Իմ ուղի» ուսումնավերականգնողական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցմանը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 18-ին այցելել է «Իմ ուղի» ուսումնավերականգնողական կենտրոն, որտեղ ներկա դրությամբ հաճախում է աուտիզմ ունեցող 180 երեխա և երիտասարդ: Փոխտնօրեն Կարինե Հարությունյանի, ուսմասվարների և սաների ծնողների հետ Աննա Հակոբյանը շրջել է կենտրոնով, եղել դասասենյակներում ու ծանոթացել աուտիզմ ունեցող երեխաների առօրյային:

 

Վարչապետի տիկինն այցելել է նաև կենտրոնի նոր մասնաշենք, որի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Նախատեսվում է, որ նոր մասնաշենքի գործարկումից հետո, կենտրոնը հնարավորություն կունենա ավելի շատ թվով երեխաներ ընդունել: Շրջայցից հետո, Աննա Հակոբյանը հանդիպում է ունեցել կենտրոնի աշխատակազմի և ծնողների հետ: Հանդիպմանը ներկայացվել է կենտրոնի գործունեությունը, ծրագրերն ու խնդիրները: Մասնավորապես նշվել է, որ կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման համար ֆինանսական դժվարություններ կան, ինչին ի պատասխան Աննա Հակոբյանը նշել է, որ «Իմ քայլը» հիմնադրամը կաջակցի  շինարարության ավարտի համար անհրաժեշտ գումարի հարցում: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին