Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ տնօրենն Իջևանում իրավիճակի հանգուցալուծման երկու տարբերակ է առաջարկել

18 Հուլիս, 2019 19:34
ԱԱԾ տնօրենն Իջևանում իրավիճակի հանգուցալուծման երկու տարբերակ է առաջարկել

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը խոսել է Տավուշի մարզում տեղի ունեցած խորհրդակցության արդյունքների մասին.խորհրդակցությունը նվիրված էր հուլիսի 17-ին Իջևանում տեղի ունեցած իրադարձություներին:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի նախաձեռնությամբ մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը մասնակցել են նաև Տավուշի մարզի գրեթե բոլոր համայքների ղեկավարները:

«Ունեցանք շատ անկաշկանդ և բովանդակային զրույց, որպեսզի հասկանանք խնդիրները և կարողանանք լուծել դրանք: Այն ուղերձը և հորդորը, որ կցանկանամ հնչեցնել մեր Տավուշի մարզի բնակչությանը, հետևայլն է` Տավուշը բացառիկ մարզ է իր անտառներով, և դրանք կարող են օգտագործվել ավելի արդյունավետ, քան որպես վառելանյութ: Տավուշի մարզի անտառները կարող են լինել բացառիկ զբոսաշրջային տարածքներ, և այդ ուղղությամբ կառավարությունը նախաձեռնել է անտառային զբոսաշրջություն, որպեսզի թույլատրի ազգաբնակչությանը անտառի տարածքում կազմակերպել հանգստի գոտիներ և զբոսաշրջային տարածքներ»,- ասաց Վանեցյանը:

Խնդրի լուծման երկրորդ տարբերակը, ըստ ԱԱԾ տնօրենի, այն է, որ քաղաքացիները հնարավորություն ունենան օգտագործել թափուկ փայտը իրենց տները ջեռուցելու համար:

«Առաջարկություն եղավ համայնքերի ղեկավարների կողմից, որպեսզի պետությունը կարգավորի այդ փայտի հավաքման գործընթացը` անտառ չմտնեն քաղաքացիները, այլ պետությունը համապատասխան ծառայությունների միջոցով հավաքի թափուկ փայտը, հանի անտառից դուրս և համայնքի ղեկավարների միջոցով բաժանի մեր քաղաքացիներին»,- եզրափակեց Վանեցյանը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին