Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

 

Չեմ բացառում, որ անկանոն շարժումների ընթացքում կարող են ինչ-որ կապտուկներ առաջացած լինել, բայց որ ոստիկանության գործողությունները զուգորդվեն բռնությամբ՝ բացառում եմ. Վալերիյ Օսիպյան

18 Հուլիս, 2019 19:29
Չեմ բացառում, որ անկանոն շարժումների ընթացքում կարող են ինչ-որ կապտուկներ առաջացած լինել, բայց որ ոստիկանության գործողությունները զուգորդվեն բռնությամբ՝ բացառում եմ. Վալերիյ Օսիպյան

«Երեկ ոստիկանության գործողությունները բխել են օրենքից և եղել են համարժեք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

 

 

Նա հայտարարել է, որ բերման ենթարկվածների հետ կապված այլ տեղեկությունների մասին առաջիկայում նախաքննական մարմիններն առավել ստույգ տեղեկություններ կհաղորդեն:

Դիտարկմանը, որ ցուցարարները հայտարարել են ոստիկանության աշխատակիցների հարվածների հետևանքով առաջացած կապտուկների մասին՝ ոստիկանապետը հայտարարել է, որ ոստիկանության գործողություններում որևէ բռնություն չի եղել ու կապտուկները կարող էին առաջացած լինել այլ պատճառներով:

«Կարծում եմ՝ մի փոքր չափազանցված է այդ ամենը, չեմ կարծում, որ իրականությանը համապատասխանում է: Այսօր ոստիկանության գործողություններն իրապես տարբերվում են նախորդ տարիներից, և երբ դիմացինը փորձում է անկանոն շարժումներ անել և իր շարժումներով խոչընդոտել ոստիկանության օրինական գործողություններին՝ ես չեմ բացառում, որ կարող են այդ անկանոն շարժումների ընթացքում ինչ-որ կապտուկներ առաջացած լինել, բայց որ ոստիկանության գործողությունները զուգորդվեն բռնությամբ՝ բացառում եմ»,- ասել է ոստիկանապետը:

Իր խոսքերով՝ ոստիկանությունը քաղաքում ուժեղացված ծառայություն կիրականացնի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ համարվի:

 

Վալերիյ Օսիպյանը նաև հայտնել է, որ ոստիկանության 12 ծառայող մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է և իր տեղեկություններով՝ ներկայում հիվանդանոցում բուժումը շարունակում է 6 աշխատակից:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին