Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

Ռազմական ոստիկանությունը բացահայտել է զորացրված զինծառայողներից դրամահավաքի դեպք

18 Հուլիս, 2019 18:37
Հեղինակ՝ Արծրուն Հովհաննիսյան
Ռազմական ոստիկանությունը բացահայտել է զորացրված զինծառայողներից դրամահավաքի դեպք

Ռազմական ոստիկանությունը բացահայտել է զորացրված զինծառայողներից դրամահավաքի դեպք. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արծրուն Հովհաննիսյանը:

«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյուքնում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի համալրման բաժանմունքի պետ, մայոր Գ.Կ.-ն զորացրված զինծառայողներին «Ֆորդ» մակնիշի մեքենայով զորամասից բնակության վայր տեղափոխելու նպատակով յուրաքանչյուրից հավաքվել է 2000-5000-ական ՀՀ դրամ, սակայն զինծառայողները հրաժարվել են մեկնել նշված մեքենայով, իսկ նրանց կողմից վճարված գումարները հետ չեն վերադարձվել:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:
Ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից:

ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին