Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

Վարշավայում բացվել է Հայաստանի թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես

18 Հուլիս, 2019 18:20
Վարշավայում բացվել է Հայաստանի թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես

Վարշավայում հուլիսի 17-ին բացվեց Հայաստանի թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես: 

Բացման խոսքում Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հակիրճ անդրադարձավ հեղափոխության առանձին փուլերին, նրա համաժողովրդական և խաղաղ բնույթին, նպատակներին և արձանագրած հաջողություններին: Դեսպանն ընդգծեց պետական կառույցների, տնտեսության, հասարակության արմատական վերափոխման հրամայականները և շարունակականությունը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Լեհաստանի պետական հաստատությունների, դիվանագիտական կորպուսի, հայ համայնքի ներկայացուցիչներ: 

Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մեկ շաբաթ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին