Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

 

Վարչապետը կոչ է անում Սևանա լճում լողալուց հետո մաքուր պահել շրջակայքը

18 Հուլիս, 2019 16:25
Վարչապետը կոչ է անում Սևանա լճում լողալուց հետո մաքուր պահել շրջակայքը

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Սևանա լճի վիճակը գնահատում է բավականին լավ և ընդգծում, որ ջրի թափանցիկության աստիճանը վերջին տարիների ընթացքում դրական առումով նման որակի չի եղել: Այդ մասին Գրիգորյանը նշեց կառավարության նիստում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով անդրադառնալով Սևանա լճի ծաղկման խնդրին:

Նա տեղեկացրեց, որ թափանցիկությունը հասել է 6,5 մետրի է, մինչդեռ 2017-2018 թվականներին այդ ցուցանիշը եղել է 2 մետր:

Նախարարը պարզաբանեց, որ կապտականաչավուն ջրիմուռների աճը մի քանի գործոնների հանրագումար է՝ և կեղտաջրերի հոսք, և ոչ պատշաճ մաքրված տարածքներ, և անասնապահություն, որոնց գումարվում են բնակլիմայական փոփոխությունները:

Նա նկատեց, որ շատ ջրավազաններում է նման իրավիճակ գրանցվել, բայց  կեղտաջրերի նվազեցումը և ջրի մակարդակի բարձրացումն առաջնային նպատակն են:

Էրիկ Գրիգորյան նշեց, որ ամեն դեպքում, այս տարի բնական ճնշումը շատ մեծ է եղել՝ միայն գոլորշիացումը եղել է 100 միլիոն խմ-ով ավելի, քան նախկինում ու 40 մլն խմ ավելի պակաս տեղումներ ենք ունեցել:

«Նույնիսկ այս պայմաններում այս պահին ունենք երկու սանտիմետրով ավելի բարձր մակարդակ՝ ի հաշիվ նաև Արփա-Սևանի լրացուցիչ ջրառի: Մոտ 10 մլն խմ ավելի ջուր է եկել, քան նախորդ տարի: Նաև 36 մլն խմ ավելի քիչ ջուր ենք վերցրել Արարատյան դաշտի համար, քան անցյալ տարի այս օրը: Անգամ հայտից ավելի քիչ ջուր է վերցվել»,- ասաց Էրիկ Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ նախորդ տարի հուլիսի 1-ից մինչև այս օրը 4 սմ-ով Սևանա լճի  մակարդակն իջել էր, իսկ այս տարի հուլիսին անգամ մեկ սմ-ով չի իջել: Այս տարի ջրառը այսօրվա դրությամբ 50 մլն խմ է:

Վարչապետ Փաշինյանն արձանագրեց, որ Սևանա լճում քաղաքացիները կարող են լողալ, բայց պետք է մաքուր պահեն շրջակայքը ու հիշեն այն սարսափելի տեսարանները, որոնք հրապարակվում էին մամուլում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին