Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

 

Արմավիրի մարզում 74-ամյա որդին կասկածվում է 94-ամյա մոր սպանության մեջ

18 Հուլիս, 2019 16:15
Արմավիրի մարզում 74-ամյա որդին կասկածվում է 94-ամյա մոր սպանության մեջ

Այսօր՝ հուլիսի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Արմավիրի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արմավիրի բաժին, որ հիվանդանոցի շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նորապատ գյուղում գտնվող հանրակացարան, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերվել է կնոջ դի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 94-ամյա Շողակաթ Մարտիրոսովայի դին: Այս պահին դեպքի վայրում քննիչները զննություն են կատարում: Ըստ դատաբժշկի հայտնած նախնական տեղեկությունների՝ մահացածի մարմնի վրա կան բազմաթիվ սալջարդեր, կոտրվածքներ: Նա մահացել է բռնության հետևանքով:

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են 74-ամյա Պետրոս Պողոսյանին: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ կասկածյալը սպանվածի որդին է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին