Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

Ապօրինի պահանջ, որը նման է իջևանցիների երեկվա պահանջին. ըստ նախարարի` քաղցրաշենցիների` ոռոգման ջրի պահանջն ապօրինի է

18 Հուլիս, 2019 15:17
Ապօրինի պահանջ, որը նման է իջևանցիների երեկվա պահանջին. ըստ նախարարի` քաղցրաշենցիների` ոռոգման ջրի պահանջն ապօրինի է

Հաճախ դեպքեր են լինում, երբ ջուր համայնքում կա, այսինքն` ջրօգտագործողների միությունը պատրաստ է տրամադրել ջուր, բայց շատ ջրօգտագործողներ չեն պատրաստվում ստորագրել պայմանագրերը. կառավարության այսօրվա նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչպիսին է վիճակը ջրի ոլորտում, արդյո՞ք կարողանում են  ոռոգման ջուր մատակարարել գյուղացիներին:

Նախարարը վկայակոչեց Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչների` մի քանի օր առաջվա բողոքի ակցիան: «Ասում են՝ մենք չենք ուզում դրա դիմաց վճարել: Այսինքն` ապօրինի պահանջ, որը նման է երեկվա պահանջին (նկատի ունի Իջևանում տեղի ունեցած բողոքի ակցիան-խմբ): Իհարկե, երբեմն կարող են դրա տակ լինել օբյեկտիվ խնդիրներ, երբ, օրինակ, գյուղացին խնդիր ունի ջուր տրամադրող ընկերության որևէ աշխատակցի հետ: Բայց մենք պատրաստ ենք լսել այդ խնդիրները, վեր հանել պրոբլեմները: Դա բխում է մեր շահերից»,- նշեց նա:

Փաշինյանն արձագանքեց` ներկայացնելով իր դիտարկումը. «Մենք պետք է ճիշտ ներկայացնենք  վիճակը: Խնդիրը ոչ թե այն է, որ մենք չենք ուզում նրանց ձրի ջուր տալ, այլ այն է, որ եթե 1-2 տարի ձրի ջուր տանք, երրորդ տարում ընդհանրապես ջուր չի լինելու: Հանկարծ չստացվի, որ մենք չուզողություն ենք անում ու ջուրն անվճար չենք տալիս: Առանց այն էլ համակարգի վրա 20 մլրդ դրամի պարտք կա նման բաների, չարաշահումների պատճառով»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին