Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական ճանապարհի նորոգման աշխատանքներ են ընթանում

18 Հուլիս, 2019 14:10
Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական ճանապարհի նորոգման աշխատանքներ են ընթանում

Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ118+300- կմ129+100 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են «ԱԱԲ պռոեկտ» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Անվտանգ եթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգման ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին