Կարևոր իրադարձություններ

Ուղղակի կույր չեմ, ինչպես և կույր չի ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը․ Ռուբեն Ռուբինյան

18 Հուլիս, 2019 14:03
Հեղինակ՝ Ռուբեն Ռուբինյան
Ուղղակի կույր չեմ, ինչպես և կույր չի ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը․ Ռուբեն Ռուբինյան

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Կարծում եմ՝ Հրայր Թովմասյանի, Սերժ Սարգսյանի, Գագիկ Հարությունյանի ու ՀՀԿ-ի՝ իրենց իսկ կողմից գրված սահմանադրության ոգին խախտող կոմբինացիայից հետո, որի հետևանքով Հրայր Թովմասյանը գրեթե ցմահ դարձավ ՍԴ նախագահ, ցանկացած պարկեշտ կամ էթիկայի նշույլ անգամ ունեցող անձ հրաժարական կտար ՍԴ նախագահի պաշտոնից։

Ու ոչ, ես հիմա ճնշում չեմ գործադրում Հրայր Թովմասյանի վրա։ Ուղղակի կույր չեմ, ինչպես և կույր չի ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը»։

 

Լրահոս

Դիտել ավելին