Կարևոր իրադարձություններ

Մանկատներին և տուն-ինտերնատներին ինչ կաթնաշոռ է մատակարարվել. մանրամասներ

18 Հուլիս, 2019 13:26
Մանկատներին և տուն-ինտերնատներին ինչ կաթնաշոռ է մատակարարվել. մանրամասներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փորձաքննության է ուղարկել «ԴԵԱԳԱ» ՍՊԸ-ի կողմից նախարարության ենթակայության տակ գործող հաստատություններին մատակարարվող կաթնաշոռը և կարագը:

Փորձաքննության արդյունքներից պարզվել է, որ կաթնաշոռի անվան տակ հաստատություններին մատակարարվող արտադրանքը  չի համապատասխանել նախարարության և ՍՊԸ-ի միջև կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրի պահանջներին, և իր որակական հատկանիշներով խիստ տարբերվել է ընդունված նորմատիվներից: 

Shabat.am հետ զրույցում  «ԴԵԱԳԱ» ՍՊԸ տնօրեն Գևորգ Ղասաբողլյանը ասաց.

 «Ճիշտն ասած մեզ տեղյակ պահել են, որ չի համապատասխանում և մենք փոխել ենք նորով,  բայց առանց մեզ չեն կարող տանել փորձաքննության:

Մատակարարող ընկերության  կողմից պետք է մարդ լինի, որ ուղարկեն փորձաքննության ու դրա հիման վրա նոր ասեն, ինչ- որ մի բան համապատասխանում է թե ոչ, մեր մատակարարած կաթնաշոռը միշտ գոհացրելա բոլորին, արդեն 6-7 ամիս մատակարարում ենք, իսկ որ չի համապատասխանում դա ափսուրդ է»

Հարց.  -Պարոն Ղասաբողլյան Ձեզ չեն տեղեկացրել, որ կաթնաշոռը ուղարկում են փորձաքննության, -նա ասաց.

«Ո՛չ, թող մեզ հրավիրեն տանենք այդ կաթնաշոռը փորձաքննության, մենք շատ բարեխիղճ ձևով ենք աշխատում բոլորի հետ, կարողա՞ այդ կաթնաշոռը տանից են տարել լաբարատորիա, ես ինչ իմանամ, ինչ են տարել:

Հարց.  -Պարոն Ղասաբողլյան այնուամենայնիվ արդեն ուղարկվել է փորձաքննության և պատասխանը բացասական է եղել, որի արդյունքում էլ  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն նախատեսում է «ԴԵԱԳԱ» ՍՊԸ-ի նկատմամբ կիրառել պայմանագրով նախատեսված բոլոր պատժամիջոցները, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու դուք:

-Մենք մարդկանց հետ աշխատում ենք, որևէ բան չենք ձեռնարկի որպես պատասխան, բայց թույլ էլ չենք տա սխալ ինֆորմացիաներ հայտարարել մարդկանց մասին , խոսքը մանկատների մասին է, այդ որբ երեխաներին ոնց կարելի է վատ ապրանք մատակարարել: Իսկ, որ որոշել են պատժամիջոց կիրառել, թող կիրառեն տեսնենք ոնց են կիրառելու, չի կարելի մարդկանց դրդել այն քայլերին, որը որ անթույալտրելի է:

Shabat.am-ը կապ հաստատեց նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարտիրոսյանի հետ, պարզելու համար, ինչպես է բացահայտվել, որ մատակարարվող ապրանքը չի համապատասխանում  նախարարության և ՍՊԸ-ի միջև կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի տեխնիկական բնութագրի պահանջներին, այլև իր որակական հատկանիշներով խիստ տարբերվել է ընդունված նորմատիվներից։

«Առաջինը կաթնակոշոռը և կարագը փորձաքննության ուղարկել «Մարի Իզմիրլյանի անվան մանկատան» տնօրենը,- ասաց Սոնա Մարտիրոսյանը:

«Մատակարարված կաթնաշոռի Արտաքին տեսքը կասկած է հարուցել տնօրինության մոտ և փորձաքննություն է պահաջել, որի արդյունքում էլ  ի հայտ են եկել այդ փաստերը :

Հաջորդը նկատել է «Նորքի տուն-ինտերնատի» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի տնօրենը, նա  արտաքին զննությամբ խնդիր է տեսել մատակարարված կաթնաշոռի մեջ և պահանջել է փոխարինել այդ ապրանքատեսակը ուրիշ մեկով:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրությունը ստորև՝

https://shabat.am/am/article/208567/Katnashori-anvan-tak-mankatnerin-ev

 

 

 
 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին