Կարևոր իրադարձություններ

ՀՀ Վարչապետի կողմից ձևակերպված սկզբունքները տեսանելի ապագայում փաստացի դառնալու են կառավարման անխզելի բաղադրիչ. Տիգրան Խաչիկյան

18 Հուլիս, 2019 13:14
Հեղինակ՝ Տիգրան Խաչիկյան
ՀՀ Վարչապետի կողմից ձևակերպված սկզբունքները տեսանելի ապագայում փաստացի դառնալու են կառավարման անխզելի բաղադրիչ. Տիգրան Խաչիկյան

Արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սիրելի´ հայրենակիցներ, երեկվանից չեն դադարում հնչող խորը ափսոսանքի և հիասթափության հարյուրավոր կարծիքները, մեկնաբանություններն ու նամակները: Շնորհակալ եմ Ձեզ: Դրանք կատարված համեստ աշխատանքը գնահատող ամենաօբյեկտիվ ու պարտավորեցնող խոսուն ցուցիչներն են: Ցանկանում եմ վերստին երաշխավորել նաև, որ աշխատանքային ցանկացած ոլորտում պահպանելու եմ սկզբունքայնությունը, հետևողականությունը և արդարության մասին առկա հանրային օբյեկտիվ սպասումները: 
Միաժամանակ, ուզում եմ փոխանցել Ձեզ նաև իմ լավատեսությունն առ այն, որ հանրային կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության Վարչապետի կողմից ձևակերպված սկզբունքները, արհեստավարժությունը, ոչ իրավաչափ հայեցողության բացառումն ու հակակոռուպցիոն արժեհամակարգի վրա հիմնված փիլիսոփայությունը տեսանելի ապագայում փաստացի դառնալու են կառավարման անխզելի բաղադրիչ վարչարարության բոլոր օղակներում...»:

 

Լրահոս

Դիտել ավելին