Կարևոր իրադարձություններ

Հայաստանը մտադիր է չինարենի դասավանդման համար մեծ թվով մասնագետներ ներգրավել

18 Հուլիս, 2019 12:35
Հայաստանը մտադիր է չինարենի դասավանդման համար մեծ թվով մասնագետներ ներգրավել

Կառավարության այսօրվա նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեց մի նախագիծ, որն էականորեն բարելավում է Հայաստանում օտարերկրացիների աշխատանքի թույլտվությունների հարցը։ Կառավարությունը քվեարկությամբ հաստատեց այն։

Բայց քննարկումից հայտնի դարձավ, որ Հայաստանը չինարենի մեծ թվով մասնագետների է պատրաստվում ընդունել։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ այդ մասնագետները Հայաստան են ժամանելու չինարենի դասավանդման համար, ու հարցրեց՝ արդյո՞ք նրանց կարիքները նույնպես հաշվի են առնվել։

Բաթոյանը պատասխանեց, որ նաև հենց այդ մտահոգություններն են հաշվի առնվել նախագիծը վերջնական տեսքի բերելու ընթացքում։

 

Լրահոս

Դիտել ավելին