Կարևոր իրադարձություններ

Ի վերջո մենք եկա՞նք եզրակացության, թե Սևանի հետ ինչ է կատարվում․ Փաշինյանը դիմեց նախարարին

18 Հուլիս, 2019 12:15
Ի վերջո մենք եկա՞նք եզրակացության, թե Սևանի հետ ինչ է կատարվում․ Փաշինյանը դիմեց նախարարին

Կառավարության այսօրվա նիստը սկսվեց Իջևանի միջադեպի քննարկմամբ և շարունակվեց Սևանի հիմնախնդրով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին հարցրեց՝ ի վերջո մենք եկա՞նք եզրակացության, թե Սևանի հետ ինչ է կատարվում։

Նախարարը զեկուցեց, որ այսօր վիճակը բավական լավ է արդեն, ու ջրի թափանցիկության աստիճանը շատ ավելի բարձր է, քան նախորդ երկու տարիներին։ Ինչ վերաբերում է կապտականաչ ջրիմուռներին, Գրիգորյանն ասաց, որ դրանց արագ աճը կապված է եղել մի քանի գործոնների հետ՝ և՛ բնակլիմայական պայմանների, և՛ կեղտաջրերի հոսքի, և՛ ոչ պատշաճ մաքրված տարածքներից հոսքերի հետ։

Գրիգորյանը հայտարարեց, որ այդ նույն վիճակը եղել է նաև իրենց դիտարկման տակ եղած շատ ջրային ավազաններում՝ ամբողջ աշխարհում։

«Ամեն դեպքում էդ կեղտաջրերի նվազեցումը և ջրի մակարդակի բարձրացումը մեր առաջնային նպատակն է։ Եվ այս պահին լավ է վիճակը», – ասաց Գրիգորյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին