Կարևոր իրադարձություններ

«Ուկրաինայի բոլոր գործընկերները դեմ էին Պուտինին զանգահարելուն, բայց ես որոշեցի». Զելենսկի

18 Հուլիս, 2019 11:33
«Ուկրաինայի բոլոր գործընկերները դեմ էին Պուտինին զանգահարելուն, բայց ես որոշեցի». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մանրամասները, որի ընթացքում խոսվել էր նաև գերիների ազատ արձակման մասին, գրում է ukrinform.ru-ն:

Ուկրաինացի առաջնորդի խոսքով՝ Ուկրաինայի բոլոր գործընկերները դեմ են եղել նրան, որ նա զանգահարի ՌԴ նախագահին:

«Ուկրաինայի բոլոր գործընկերները դեմ էին նրան, որ ես զանգահարեմ Պուտինին: Ես որոշեցի, որովհետև այդ հարցն ամենից առաջ Ուկրաինայի ու մեր քաղաքացիների հարցն է: Մենք պետք է շնորհակալ լինենք մեր արևմտյան գործընկերներին աջակցության համար, սակայն ունենանք նաև մեր կարծիքը»,-ասել է Զելենսկին:

 
 

Լրահոս

Դիտել ավելին