Կարևոր իրադարձություններ

Իջևանի դեպքերից հետո քրգործ է հարուցվել, 19 մարդ բերման է ենթարկվել․ Օսիպյան

18 Հուլիս, 2019 10:54
Իջևանի դեպքերից հետո քրգործ է հարուցվել, 19 մարդ բերման է ենթարկվել․ Օսիպյան

Գիշերն Իջևանում տեղի ունեցած դեպքերից հետո ոստիկանապետ Վալերի Օսիպյանն Իջևանում է։ Նա այսօր մեկնաբանել է միջադեպը և մանրամասներ ներկայացրել։ Ըստ նրա խոսքերի՝ ցուցարարները փորձել են նախապայմաններ առաջադրել ոստիկանությանը:

Օսիպյանն ասաց, որ ցուցարարների պահանջները եղել են հետևյալը՝ ազատ արձակել բերման ենթարկվածներին ու նրանց մեքենաները, որոնք առանց փաստաթղթերի փայտանյութ են տեղափոխել։ Ոստիկանությունը, ըստ ոստիկանապետի, այս պահանջներին չի ենթարկվել։

Ոստիկանապետի խոսքերով՝ բախումներից հետո 9 ոստիկան ներկայում ապաքինվում է Երևանում։ Հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու հատկանիշներով, կա 19 բերման ենթարկված։

 

 

Լրահոս

Դիտել ավելին