Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». «Դա դատարան չէ». Ով կդառնա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ. Երկու անուն է շրջանառվում

18 Հուլիս, 2019 08:35
«Ժողովուրդ». «Դա դատարան չէ». Ով կդառնա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ. Երկու անուն է շրջանառվում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը շարունակում է թափուր մնալ, քանի որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հուլիսի 11-ին ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն դատական համակարգում երկու դատավորի անուն է շրջանառվում, որոնք հավակնություններ ունեն դառնալու Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

Պոտենցիալ թեկնածուներից մեկը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին է՝ Դավիթ Բալայանը:

 

Իսկ մյուս թեկնածուն նույն դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանն է, որը պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի՝ Կրակեմ Հրաչի որդին է:

Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե նման ցանկություն չունի, իսկ Դավիթ Բալայանն էլ նշեց. «Ես հրաժարական կտամ, դա դատարան չէ, որ ես նախագահ լինեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին