Կարևոր իրադարձություններ

Իջևանում տեղի ունեցած բախումից տուժած 11 ոստիկաններից մեկը հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային վնասվածքով. մանրամասներ. Ժամանակ

17 Հուլիս, 2019 23:09
Հեղինակ՝ Ժամանակ
Իջևանում տեղի ունեցած բախումից տուժած 11 ոստիկաններից մեկը հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային վնասվածքով. մանրամասներ. Ժամանակ

Իջեւանում մոտ մեկ ժամ առաջ տեղի ունեցած բախումից տուժած ոստիկանների թիվը հասել է 11-ի. այս մասին հայտնում է Հայկական Ժամանակը:

Վիրավոր ոստիկանները տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն: ԲԿ-ի գլխավոր բժիշկ Վազգեն Մարգարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ վիրավոր ոստիկաններից միայն մեկի մոտ է խնդրահարույց վիճակ, հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային եւ քթի վնասվածքով: «Հիվանդի մոտ հարվածնային ցնցում է»,- հավելեց գլխավոր բժիշկը:

«Մեզ մոտ տեղափոխվածները հիմնականում ոստիկաններ են քաղաքացիական անձինք, որպես այդպիսին չեն գալիս, փախչում են, որ պատվիրատուներին չմատնեն: Բնականաբար, որ գան գրանցվեն ոստիկանները գալու են ու հարցաքննեն դրա համար էլ խուսափում են, փախնում են տները»,-ասաց Վազգեն Մարգարյանը:

Իջեւան ԲԿ-ի  գլխավոր բժիշկը նկատեց, որ վնասվածքները հիմնականում հեռվից շպրտած քարերի եւ փայտերի հարվածներ են:

Նշենք, որ ժամը 23:00-ի դրությամբ ցուցարարները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը:

Հիշեցնենք, որ մոտ կես ժամ առաջ բախում է տեղի ունեցել Իջեւան քաղաքի ճանապարհը փակող ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները փորձել են ճնշել ցուցարարներին, որոնք էլ ընդդիմացել են եւ քարերով ծեծկռտուք սկսել:

 

Լրահոս

Դիտել ավելին