Կարևոր իրադարձություններ

Սիրիայում դաժանաբար սպանել են 60-ամյա հայուհուն

17 Հուլիս, 2019 22:41
Հեղինակ՝ Աբբաս Ջուման
Սիրիայում դաժանաբար սպանել են 60-ամյա հայուհուն

Ռուս լրագրող և բլոգեր Աբբաս Ջուման թվիթերյան էջում հայտնել է, որ սիրիական Իդլիբ նահանգում 60-ամյա հայ կնոջ սարսափելի սպանություն է տեղի ունեցել:

«Իդլիբում սպանվել է հայուհի Սյուզաննա Դեր Կարկուրը: ԶԼՄ-ները հայտնում են, որ նա անհետացել է հուլիսի 9-ին: Տեղի հոգևորականը նրան որոնելու են ուղարկել ծխականներին: Կնոջ խոշտանգված մարմինը հայտնաբերել են դաշտում: Դիահերձումը ցույց է տվել, որ նրան 9 ժամ կտտանքների են ենթարկել: Այնուհետև գազանները, որոնց աջակցում է Թուրքիան, Սյուզաննային քարի հարվածներով մահվան են հասցրել», - Twitter-ում գրել է լրագրողը:

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, անձի ճանաչման գործընթացը ցույց է տվել, որ կինը ժամանակին ապրել է Ջիսր ալ Շուղուր քաղաքի մոտակա հայաբնակ թաղամասում և եղել է Իդլիբ նահանգի միակ հայուհին, որն այնուհետև ամուսնացել է քրիստոնյա արաբի հետ:

 

Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչները նշում են, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Սյուզաննային բազմիցս առաջարկել էին տեղափոխվել քաղաք:

 

Լրահոս

Դիտել ավելին