Կարևոր իրադարձություններ

Հայերենն ընդգրկվել է Ռուսաստանում ամենից շատ կիրառվող լեզուների տասնյակում

17 Հուլիս, 2019 21:58
Հայերենն ընդգրկվել է Ռուսաստանում ամենից շատ կիրառվող լեզուների տասնյակում

Հայերենն ընդգրկվել է ռուսների շրջանում ամենից շատ կիրառվող լեզուների ցանկում: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, վարկանշային աղյուսակում, որը կազմվել է 2010-ին իրականացված համառուսական մարդահամարի հիման վրա, տեղ են գտել Ռուսաստանում մեծ տարածում գտած 15 լեզուներ:

Տվյալ ցանկում Հայաստանն ընդգրկվել է առաջին տասնյակում: «Հարևան Հայաստանի լեզվով խոսում է 660 000 մարդ, որոնք բնակվում են Ռուսաստանում: Հետաքրքիր է, որ հայերը թվաքանակով վեցերորդն են դարձել ՌԴ-ում բնակվող ազգություններից», - տեղեկացնում է վարկանշային ցանկը կազմած ընկերությունը:

Վերոնշյալ վարկանշային ցանկը գլխավորել է ռուսերենը՝ պետականի կարգավիճակում: Այս լեզվով խոսում է 137 494 893 մարդ: Ռուսերենին հաջորդում են անգլերենը (7 մլն մարդ), թաթարերենը (4 մլն մարդ), գերմաներենը (2 մլն մարդ), չեչեներենը (1.3 մլն մարդ):

 

Լրահոս

Դիտել ավելին