Կարևոր իրադարձություններ

Ամենամեծ ձեռքբերումս ժողովրդավարությունն է և Հայաստանի ժողովրդավարական իմիջը. Նիկոլ Փաշինյան

17 Հուլիս, 2019 19:37
Ամենամեծ ձեռքբերումս ժողովրդավարությունն է և Հայաստանի ժողովրդավարական իմիջը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր 14-ամսյա վարչապետության ամենամեծ ձեռքբերումը համարում է ժողովրդավարությունն ու Հայաստանի ժողովրդավարական իմիջը, աշխարհում Հայաստանի՝ այդպիսի ընկալումը, և այն, որ Հայաստանում տեղի ունեցած ընտրություններն առաջին անգամ չվիճարկվեցին։

Այս մասին նա ասաց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Փաշինյանն ասաց, որ մյուս ձեռքբերումները չի թվարկի, բայց կառանձնացնի հետևյալ ճյուղերը, որ բխում են հենց ժողովրդավարությունից․
 
  • հակակոռուպցիոն պայքար,
  • օրենքի առաջ հավասարություն,
  • մենաշնորհների վերացում,
  • քաղաքացու գիտակցությունը, որ ինքն է ձևավորում իշխանությունը։

Վարչապետը հիշեցրեց, որ այս ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթել են ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության թեկնածուներ, ու իրենք դրան հարգանքով են վերաբերվում։

Փաշինյանի խոսքերով՝ քաղաքական մակարդակում իրենք հասել են նրան, որ քաղաքացին իրեն տեր զգա, և հիմա ժամանակն է, որ նույնն արվի դատաիրավական և այլ ոլորտներում։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին