Կարևոր իրադարձություններ

Ավստրալացի 4 երեխա առևանգած մեքենայով շուրջ 1000 կմ ճանապարհ են անցել

17 Հուլիս, 2019 17:58
Ավստրալացի 4 երեխա առևանգած մեքենայով շուրջ 1000 կմ ճանապարհ են անցել

Ռոքհեմփթոն ավստրալական քաղաքի 4 պատանի բնակիչ ճամփորդության մեկնելու նպատակով մեքենա է առևանգել, սակայն տնից 930 կմ հեռավորության վրա ոստիկաններին հաջողվել է բռնել նրանց: Դեպքի մասին հաղորդում են ավստրալական լրատվամիջոցները:
Երեխաները կողպել են մեքենայի դռները և հրաժարվել դուրս գալ, ուստի ոստիկանները ստիպված են եղել մահակով կոտրել ապակիները:

Պարզվել է, որ 10-14 տարեկան 3 տղա և 1 աղջիկ առանց վճարելու հեռացել են բենզալցակայանից և քանի որ վարորդի շատ ցածրահասակ լինելը կասկած է հարուցել, լցակայանի աշխատակիցը որոշել է ոստիկանություն զանգահարել:
Երեխաներին բերման են ենթարկել, բայց չեն ձերբակալել: Այնինչ Քուիսնլենդ նահանգի օրենքով, արգելվում է առանց վարորդական իրավունքի մեքենա վարել, իսկ իրավունքը կարելի է ստանալ 17 միայն տարեկանից:

 

Լրահոս

Դիտել ավելին