Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը Նենսի Փելոսիի հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր

17 Հուլիս, 2019 17:10
Արարատ Միրզոյանը Նենսի Փելոսիի հետ  քննարկել է հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր

Վաշինգտոնում ընթացող Առաջնորդության ֆորումի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 16-ին հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումները և շնորհակալություն հայտնել Նենսի Փելոսիին հայ-ամերիկյան հարաբերություններում տարիներ շարունակ ունեցած ավանդի համար:


Ներկայացուցիչների պալատի խոսնակը մեծապես կարևորել է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին