Կարևոր իրադարձություններ

Էրեբունիում տևական ժամանակով կդադարեցվի գազամատակարարումը

17 Հուլիս, 2019 16:42
Էրեբունիում տևական ժամանակով կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 18-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 15.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Միչուրինի փողոցի թիվ 5  և Սուվորովի փողոցի թիվ 5ա բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացրեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին