Կարևոր իրադարձություններ

Վայոց ձորի մարզում արջը վնասներ է հասցրել գյուղացիներին

17 Հուլիս, 2019 16:20
Վայոց ձորի մարզում արջը վնասներ է հասցրել գյուղացիներին

«911» ծառայությունը հուլիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, տեղեկություն է ստացել այն մասին, որ հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերն արջը Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում վնասել է 5 ծիրանենի: Այս մասի տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին:

Արջը վնաս է հասցրել նաև Շատին գյուղում: Հուլիսի 17-ին, ժամը 10:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ  հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերն արջը վնասել է Վայոց ձորի մարզի Շատին գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի հողամասի ցանցե ցանկապատը:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին:

 

Լրահոս

Դիտել ավելին