Կարևոր իրադարձություններ

ԱԻ նախարարը շնորհավորել է սեյսմիկ պաշտպանության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ

17 Հուլիս, 2019 16:03
ԱԻ նախարարը շնորհավորել է սեյսմիկ պաշտպանության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ

Սեյսմիկ պաշտպանության համակարգի 28-րդ տարեդարձի առիթով հուլիսի 17-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական  ուղերձ է հղել: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հարգելի աշխատակիցներ, Սեյսմիկ պաշտպանության համակարգը ԱԻ նախարարության այն կայացած կառույցներից է, որը հաջողությամբ և հուսալիորեն իրականացնում է իր առջև դրված բազմաբնույթ խնդիրները։ Անգնահատելի է սեյսմիկ վտանգի գնահատման և ռիսկի նվազեցման ոլորտում Ձեր՝ շուրջօրյա ներդրումը: Համակարգի կայացման գործում մեծ է ինչպես հիմնադիրների, այնպես էլ՝ ներկայիս թիմի ավանդը:Ցանկանում եմ հետագա երկարամյա և արդյունավետ աշխատանք՝ ուղղված մեր պետության և ժողովրդի սեյսմիկ անվտանգության բարձրացմանը և համակարգի զարգացմանը: Բոլորիս մաղթում եմ անցնցում և խաղաղ աշխատանք»,-ասված է շնորհավորական ուղերձում:

 

Լրահոս

Դիտել ավելին