Կարևոր իրադարձություններ

Հայերի 92%-ը ԵՄ-ի հետ հարաբերությունները գնահատում է լավ. 2019թ ուսումնասիրություն

17 Հուլիս, 2019 14:52
Հայերի 92%-ը ԵՄ-ի հետ հարաբերությունները գնահատում է լավ. 2019թ ուսումնասիրություն

«EU NEIGHBOURS east» նախագիծը, ACT ընկերության հետ համատեղ հասարակական կարծիքի տարեկան ուսումնասիրություններ է իրականացնում Արևելյան գործընկերության վեց երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա):

 

2019թ. հարցման արդյունքների համաձայն՝

Հայաստանցիների 62%-ը դրական պատկերացում ունի Եվրոպական միության (ԵՄ) մասին՝ համեմատած 2018թ.-ի 48%-ի հետ: ԵՄ-ի վերաբերյալ բացասական կարծիքներ ունեցողների թիվն ընդամենը 6% է կազմում:

Հայերի 92%-ը (12%-ով ավելի, քան՝ 2018թ.-ին) Եվրոպական միության հետ հարաբերությունները լավ է գնահատում, ինչն էապես գերազանցում է ԱլԳ տարածաշրջանային միջին ցուցանիշը (67%):

Հայաստանի ազգաբնակչության 61%-ը վստահում է Եվրամիությանը, մինչդեռ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) վստահում է 48%-ը:

Հայաստանցիների 71%-ն (2%-ով ավելի, քան՝ 2018թ.-ին) իրազեկված է Եվրամիության կողմից երկրին ուղղված ֆինանսական աջակցության մասին, իսկ երկու երրորդն այդ աջակցությունն արդյունավետ է գնահատում (72%, ինչը բարձր է 2016թ.-ին արձանագրված 62% ցուցանիշից, ինչպես նաև ԱլԳ տարածաշրջանային միջին ցուցանիշից, որը կազմում է 54%):

Տարեկան հարցումների նպատակն է ուսումնասիրել և ավելի լավ հասկանալ Եվրոպական Միության և վերջինիս հետ իրենց երկրների համագործակցության վերաբերյալ ԵՄ Արևելյան գործընկեր երկրների քաղաքացիների կարծիքն ու իրազեկվածության աստիճանը:

 

Լրահոս

Դիտել ավելին