Կարևոր իրադարձություններ

Վարչության պետը բացառում է ՀՀ էներգահամակարգի վթարում մարդկային գործոնի ազդեցությունը

17 Հուլիս, 2019 14:52
Վարչության պետը բացառում է ՀՀ էներգահամակարգի վթարում մարդկային գործոնի ազդեցությունը

 ՀՀ տարածքային կառավարման ևենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանը        բացառում է հուլիսի 10-ին Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարում մարդկային գործոնի ազդեցությունը:

«Բացարձակապես արտաքին գործոն չկա, հաքերային հարձակումը բացառվում է. մեր էներգահամակարգը կառավարվում է փակ համակարգով, հաքերային ներազդեցությունն անհնարին է, որևէ քաղաքական ազդեցություն նույնպես առկա չէ:

Դա ուղղակի տեխնոլոգիական գործընթաց է, որը տեղի է ունեցել էներգահամակարգում ռեժիմի կառավարման ընթացքում: Այսօրվա փորձը ցույց է տալիս, որ շատ քիչ հավանական է նաև  «մարդկային գործոն» ասվածը:

Չի կարող նման բան տեղի ունենալ, որովհետև համակարգը կառավարվում է ավտոմատ, և մարդկային ազդեցությունը մենք նվազեցրել ենք ամենացածր մակարդակի»,- ասաց Բադալյանը:

Վարչության պետը նշեց, որ այս պահին կազմված է մասնագիտական խումբ, որի ուսումնասիրության հիման վրա հաջորդ շաբաթվա ընթացքում կկազմվի եզրակացություն, թե որտեղ և ինչի հետևանքով է տեղի ունեցել վթարը:

 

Լրահոս

Դիտել ավելին