Կարևոր իրադարձություններ

Պուտինը շնորհավորել Է Մերկելին 65-ամյակի առթիվ

17 Հուլիս, 2019 14:40
Պուտինը շնորհավորել Է Մերկելին 65-ամյակի առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին եւ նրան շնորհավորել 65-ամյա հոբելյանի առթիվ: 

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր Է հղել Անգելա Մերկելին: Հեռագրում Պուտինը, որն ավելի վաղ խոստովանել Է, որ Մերկելի հետ շփվում Է «դու»-ով, դիմել Է նրան. «Թանկագին Անգելա»: «Ղեկավարի քո քաղաքական հատկանիշները, քո հաջող բազմամյա գործունեությունը ֆեդերալ կանցլերի պաշտոնում ըստ արժանվույն են գնահատվում Գերմանիայում, ինչպես նաեւ Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում,- ընդգծել Է պետության ղեկավարը:- Գնահատում եմ մեր միջեւ ստեղծված հարաբերությունները, որոնք թույլ են տալիս անկեղծորեն քննարկել ցանկացած, նույնիսկ ամենաբարդ հարցերը: Ուրախ կլինեմ մեր երկխոսության եւ համատեղ աշխատանքի շարունակմանը»: Պուտինը պաշտոնակցին մաղթել Է քաջառողջություն, երջանկություն, բարեբախտություն եւ հաջողություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին