Կարևոր իրադարձություններ

JICA-ԱԻՆ համագործակցության շրջանակում Հայաստանը կունենա 22 հրշեջ նոր մեքենա

17 Հուլիս, 2019 14:01
JICA-ԱԻՆ համագործակցության շրջանակում Հայաստանը կունենա 22 հրշեջ նոր մեքենա

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հուլիսի 17-ին ընդունել է JICA-ի Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Էջիրի Յուկիհիկոյին: 

Նախարարը շնորհակալություն է հայտնել JICA-ի ներկայացուցչին իրականացված  աշխատանքների համար և առանձնապես շեշտադրել է ճապոնացի գործընկերների պատրաստակամությունը:

Ֆելիքս Ցոլակյանը գոհունակությամբ նշել է, որ 2017 թ. սեպտեմբերի 7-ին ստորագրված համաձայնագրի շրջանակներում ընթացող ծրագիրն իրականանում է սահմանված ժամկետներում:

 ԱԻ նախարարը կարևորել է Ճապոնիայի կառավարության հետ համագործակցության շարունակականությունը և առաջարկել, հնարավորության դեպքում, քննարկել ծանր տեխնիկայի տրամադրումը, որոնք կարող են օգտագործվել սողանքների և քարաթափումների ժամանակ:

Էջիրի Յուկիհիկոն հավաստիացրել է, որ նոյեմբերին ծրագրով նախատեսված 22 հրշեջ մեքենաները կհասնեն Երևան: Նա սողանքների և քարաթափումների դեպքում օգտագործվող համապատասխան տեխնիկա տրամադրելու համար առաջարկեց Ճոպոնիայի կառավարությանը ներկայացնել ծրագրային հայտ, որպեսզի խնդիրը քննարկվի ըստ ընթացակարգի:

Նա նշել է, որ JICA-ԱԻՆ համագործակցությունն ունի արդյունավետ պատմություն՝ սկսած 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից:  Էջիրի Յուկիհիկոն համոզմունք է հայտնել, որ  կդիտարկեն ԱԻՆ կարիքները և աստիճանաբար հնարավորինս կաջակցեն:

Հանդիպման վերջում Ֆելիքս Ցոլակյանն Էջիրի Յուկիհիկոյին հանձնել է «Հրշեջ գույքի բարելավման ծրագրի» շրջանակներում ցուցաբերած աջակցության համար JICA-ի ներկայացուցիչ Հիրոյուկի Հայաշիին շնորհված ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալը:

Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի կառավարության տարբեր գործակալությունների միջև ծավալվում է բեղուն և ակտիվ համագործակցություն: Այս համագործակցության կարևոր հանգրվաններից մեկն արձանագրվեց 2017թ. սեպտեմբերի 7-ին, երբ Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) միջև ստորագրվեց 36 հրշեջ մեքենա, 3 ավտոսանդուղք և 1 կարգավար մեքենա տրամադրելու մասին դրամաշնորհային համաձայնագիրը: Ծրագրի ընդհանուր արժողությունն է ավելի քան 14 մլն ԱՄՆ դոլար:

Մայիսի 6-ին Արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում տեղի ունեցավ 14 հրշեջ ավտոմեքենայի, 3 ավտոսանդուղքի և 1 կարգավար մեքենայի՝ ԱԻ նախարարությանը հանձնման հանդիսավոր արարողությունը:

Ծրագրով նախատեսված տեխնիկայի երկրորդ խմբաքանակը (22 հրշեջ մեքենա) պլանավորվում է տրամադրել այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

 

Լրահոս

Դիտել ավելին