Կարևոր իրադարձություններ

Կա մի իրական մարդ, ով հանգիստ է իր զգացմունքներում և չի կարող հոգնել. Բրիտանական պարբերականը՝ Արմեն Սարգսյանի մասին

17 Հուլիս, 2019 11:59
Կա մի իրական մարդ, ով հանգիստ է իր զգացմունքներում և չի կարող հոգնել. Բրիտանական պարբերականը՝ Արմեն Սարգսյանի մասին

Բրիտանական «Kensington Chelsea & Westminster Today» պարբերականն իր հուլիսի համարում ստվարածավալ հոդված է նվիրել նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ հունիսի 7-9-ը Դիլիջանում անցկացված «Մտքերի հայկական գագանթաժողով»-ին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը:

«Երբ ուսումնասիրում ես նախագահ Սարգսյանի փորձառությունը, հասկանալի է դառնում, թե ինչու է այս կարևոր գագաթնաժողովը հավաքել այսքան շատ համաշխարհային մտածողների, փորձագետների ու առաջնորդների: Նա ունի պետական կառավարման որակ, որը խիստ հազվադեպ է մեր օրերի քաղաքականության մեջ: Նա համարվում է սիրված նախագահ և վայելում է իր ժողովրդի հավատարմությունն ու խորը հիացմունքը, և ինչպես ասաց մասնակիցներից մեկը. «Հանձին նրա՝ կա մի իրական մարդ, ով հանգիստ է իր զգացմունքներում և չի կարող հոգնել»:

 

Լրահոս

Դիտել ավելին