Կարևոր իրադարձություններ

Լավրովը պատմել է՝ երբ կարող է վերականգնվել Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը

17 Հուլիս, 2019 11:34
Լավրովը պատմել է՝ երբ կարող է վերականգնվել Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը

Ռուսաստանը կքննարկի Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնման հնարավորությունը, եթե Թբիլիսին կայունացնի իրավիճակը երկրում և վերացնի ռուսների անվտանգությանը սպառնացող վտանգները: Ինչպես հաղորդում է Life.ru-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Հուսով եմ, որ վրացական իշխանությունները կկարողանան կայունացնել հանրային-քաղաքական իրավիճակը երկրում և չեզոքացնել ռուսների անվտանգությանը սպառնացող վտանգները: Եթե դա տեղի ունենա, կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ մեր կողմից ձեռնարկված նախազգուշական միջոցներ, այդ թվում՝ ավիափոխադրման արգելքը վերանայելու համար»,- նշել է Լավրովը:

Նրա խոսքով՝ Մոսկվան ցանկանում է համագործակցել և բարեկամական հարաբերություններ ունենալ՝ ի շահ երկու ժողովուրդների: Նախարարը նշել է, որ ռուսական կողմը Թբիլիսիից սպասում է «հակառուսական հիստերիայի շարունակականության վտանգավորության շուտափույթ գիտակցում»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին