Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի էկոլոգիական բարեփոխումների նախարարը հրաժարական է տվել ճոխ ճաշկերույթներ կազմակերպելու համար

16 Հուլիս, 2019 23:52
Ֆրանսիայի էկոլոգիական բարեփոխումների նախարարը հրաժարական է տվել ճոխ ճաշկերույթներ կազմակերպելու համար

Ֆրանսիայի էկոլոգիական բարեփոխումների նախարար, Ազգային ժողովի նախկին նախագահ Ֆրանսուա դե Ռյուժին հրաժարական է տվել բյուջեի հաշվին իր ճոխ ընթրիքների մասին հրապարակումից հետո:

Ինչպես հաղորդում է РБК-ն, նախարարի խոսքով՝ Mediapart պարբերականը, որը հոդված է հրապարակել իր մասին, հանգիստ չի տալիս իրեն անցյալ շաբաթվանից: 

Վերոնշյալ լրատվամիջոցը գրել էր նաև, որ դե Ռյուժին 2017-2018թթ․ շուրջ 10 շքեղ ճաշկերույթ է կազմակերպել ընկերների համար պետական միջոցների բյուջեի միջոցների հաշվին:

Այն ժամանակ նա զբաղեցնում էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնը:

Աղբյուրը հայտնել էր նաև, որ նախարարը 60 000 եվրո է ծախսել բնակարանի վերանորոգման համար:

Ինքը գործիչը, մեկնաբանելով հրապարակումները, պնդում էր, որ իր կազմակերպած ճաշկերույթներն աշխատանքային բնույթ են կրել:  

 

Լրահոս

Դիտել ավելին