Կարևոր իրադարձություններ

Ֆոտոշարքը ցույց է տալիս, թե ինչ դաժան ճակատագրի են արժանանում Պամպլոնայի հայտնի փառատոնի մասնակից կենդանիները (լուսանկարներ)

16 Հուլիս, 2019 23:06
Ֆոտոշարքը ցույց է տալիս, թե ինչ դաժան ճակատագրի են արժանանում Պամպլոնայի հայտնի փառատոնի մասնակից կենդանիները (լուսանկարներ)

Համացանցում հրապարակված լուսանկարները պատկերում են, թե ինչ սարսափելի ճակատագրի են արժանացել իսպանական Պամպլոնայում այս տարի անցկացված Սան Ֆերմին փառատոնին մասնակցած ցուլերը, մինչդեռ ակտիվիստները կոչ են անում զբոսաշրջիկներին չմասնակցել նման միջոցառումների: 

Ինչպես ներկայցնում է Daily Mail-ը, փառատոնի ընթացքում, որը տևում է հուլիսի 6-14-ը, ցուլերն ամեն առավոտ քաղաքի պահեստից վազում են ասպարեզ, որից հետո սպանվում են ցլամարտիկների կողմից:

Ակտիվիստներն այս գործընթացը տանջանք են անվանում և կոչ են անում վերջ դնել սովորույթին, որը, նրանց կարծիքով, հեշտ կլինի իրականացնել, եթե զբոսաշրջիկները դադարեն մասնակցություն ունենալ մրցավազքին:

 

Նրանցից շատերը գուցե տեղյակ չեն, որ կենդանիներն օրվա վերջում կոտորվելու են: 

 

Լրահոս

Դիտել ավելին