Կարևոր իրադարձություններ

Այն ամենը ինչ պետք է իմանալ Վենետիկյան ոգևորվածների արժեհամակարգի մասին. Պետրոս Ղազարյան

16 Հուլիս, 2019 21:41
Հեղինակ՝ Պետրոս Ղազարյան
Այն ամենը ինչ պետք է իմանալ Վենետիկյան ոգևորվածների արժեհամակարգի մասին. Պետրոս Ղազարյան

«Ինչը համառորեն չեն նկատել Վենետիկով ոգևորվածները
1 Փաստաթուղթը ընդամենը նիստի արձանագրություն է այլ ոչ թե պաշտոնական եզրակացություն ,ինչի տպավորությունը համառորեն ստեղծվում էր

2 Փաստաթղթում նշվում է, որ դատական համակարգի նկատմամբ վստահություն չկա

3 Փաստաթղթում նշվում է ՝ պետք է վերանայել դատական օրենսգիրքը և ամրապնդել համակարգի կարգապահական ընթացակարգերը։

4. Փաստաթուղթը ոչ միայն չի ժխտում,այլև հաստատում է դատական համակարգում եղած խնդիրները,պարզապես Վեթինգի փոխարեն առաջարկում է այլ լուծումներ կամ Վեթինգ անունից հրաժարում։

PS Վենետիկի նիստից արձանագրությունը աստվածաշնչյան ճշմարտություն դարձրած մարդկանց խումբը մյուս ձեռքով առաջարկում է գցել նույն Եվրոպայի խորհրդին և չստորագրել Ստամբուլյան կոնվենցիան,որը իրավական առումով անհամեմատ բարձր փաստաթուղթ է քան եվրոխորդի խորհրդակցական մարմնի նիստի արձանագրությունը։Այն ամենը ինչ պետք է իմանալ Վենետիկյան ոգևորվածների արժեհամակարգի մասին». այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Պետրոս Ղազարյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին