Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

Ուկրաինան կփոխի Հայաստանում իր դեսպանին

16 Հուլիս, 2019 21:05
Ուկրաինան կփոխի Հայաստանում իր դեսպանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է փոխել մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին: Այս մասին հաղորդում է LB.ua-ն՝ հղում անելով դիվանագիտական շրջանակների աղբյուրներին:

«Ուկրաինայի քաղաքական կյանքում նոր փուլի կապակցությամբ  Զելենսկին մտադիր է փոխել Ուկրաինայի դեսպաններին, առաջին հերթին՝ «Մեծ յոթյնակի» երկրներում: Սակայն խնդիրն այն է, որ դեռեւս թեկնածուներ չկան: Այդ երկրների թվում են նաեւ Վատիկանը, Շվեյցարիան, Արգենտինան, Վիետնամը, Հորդանանը, Հայաստանը, Կիպրոսը, ՀԱՀ-ը եւ այլն»,- ասել է աղբյուրներից մեկը:

Պարբերականի տեղեկություններով՝ ցուցակը նախաձեռնել է նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Վադիմ Պրիստայկոն:

Նախօրեին Զելենսկին որոշել էր 12 դեսպանի աշխատանքից ազատել, սակայն չի հաղորդվում՝ որ երկրների դեսպաններին: Պրիստայկոն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ նախագահը նման որոշում է կայացրել, քանի որ դեսպանների մեծ մասը «իրենց ժամկետից ավել են մնացել իրենց պաշտոններում»: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին