Կարևոր իրադարձություններ

Հայաստանը` 114-րդ հորիզոնականում. հայտնի են աշխարհի ամենաթանկ և էժան երկրները

16 Հուլիս, 2019 19:55
Հայաստանը` 114-րդ հորիզոնականում. հայտնի են աշխարհի ամենաթանկ և էժան երկրները

Numbeo պորտալը հրապարակել է ապրելու համար աշխարհի ամենաթանկ և էժան երկրների ցանկը: Ցուցիչները մի քանիսն են՝ բնակարանի վարձակալության արժեք, կյանքի ինդեքսի արժեք և բնակչության գնողունակություն:

2019թ. ապրելու համար ամենաթանկ վայրերն են Կայմանովյան կղզիները, ապա Բուրմուդի կղզիները, Շվեյցարիան, Նորվեգիան ԱՄՆ-ն:

Ապրելու համար ամենաթանկ քաղաքներից են Բազելը, Ցյուրիխը, Ժնևը, Օսլոն, Նյու Յորքը և այլն:

Ամենաէժան երկրներից են Թունիսը, Հնդկաստանը, Աֆղանստանը և Պակիստանը: Հայաստանը 114-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը` 125, Վրաստանը՝ 128:

 

Լրահոս

Դիտել ավելին