Կարևոր իրադարձություններ

Արթուր Վանեցյանի հանձնարարականով խորհրդակցություն է անցկացվել

16 Հուլիս, 2019 19:31
Արթուր Վանեցյանի հանձնարարականով խորհրդակցություն է անցկացվել

ՀՀ ԱԱԾ տնօրենի հանձնարարականով այսօր՝ հուլիսի 16-ին, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Է. Մարտիրոսյանը, ելույթով հանդես է եկել ԱԱԾ տնօրենի խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետը եւ Երեւանի քաղաքային վարչության ղեկավար կազմը:

Հանդիպումը նվիրված էր օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման հիմնախնդիրներին, մասնավորապես` դատարան ներկայացվող միջնորդությունների, դրանց հիմքերի գաղտնազերծման հնարավոր սահմաններին եւ այլն:

 

Խորհրդակցության ընթացքում առաջ քաշված խնդիրները քննարկվեցին`  հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի  նախադեպային պրակտիկայի վերջին զարգացումները:

Միասնական պրակտիկա ձեւավորելու անհրաժեշտությունից ելնելով` ներկայացվեցին արդեն իսկ մշակված աշխատանքային ձեւաթղթերի տիպային նմուշները, ինչպես նաեւ քննարկվեցին «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ, որոնց լրամշակման եւ կատարելագործման ուղղությամբ որոշվեց մշակել օրենսդրական փոփոխությունների առաջարկներ:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նաեւ քաղաքացիների դիմում-բողոքների եւ հանցագործության մասին հաղորդումների քննարկման եւ դրանց հետագա ընթացքին վերաբերող հարցերին:

 

Լրահոս

Դիտել ավելին