Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը վաղը կանդրադառնա Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին. Վլադիմիր Կարապետյան. Factor

16 Հուլիս, 2019 18:56
Նիկոլ Փաշինյանը վաղը կանդրադառնա Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին. Վլադիմիր Կարապետյան. Factor

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա վաղը՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ընթացքում:

Այդ մասին Factor.am-ին փոխանցեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ «Հարցազրույցը սպասվում է վաղը՝ կեսօրից հետո, ի թիվս այլ հարցերի՝ վարչապետը կանդրադառնա նաև այդ հարցին»,- ասաց վարչապետի խոսնակը։ Սահմանադրական դատարանի շուրջ աղմուկ բարձրացավ, երբ Ազգային ժողովի կողմից ընտրված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը երդման ընթացքում հայտարարեց, որ գնում է Սահմանադրական դատարան՝ ստանձնելու բարձր դատարանի նախագահի լիազորությունների կատարումը։ Ըստ Գրիգորյանի՝ կա սահմանադրական ճգնաժամ՝ պայմանավորված Սահմանադրական դատարանի գործող կազմով։ Այս առնչությամբ էլ ՍԴ դատավոր Գրիգորյանը մոտ 20 օր առաջ նամակով դիմել է Հայաստանի նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին, Սահմանադրական դատարանի անդամներին ու դատավորին, բայց մինչ այս պահը որևէ պաշտոնական արձագանք չկա։ Ստացվում է, որ բարձր դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին առաջինը կանդրադառնա վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ի դեպ, նախօրեին էլ մամուլում հայտնվեց Վենետիկի հանձնաժողովի նիստի արձանագրությունը, որի համաձայն՝ հանձնաժողովում մտահոգիչ են գնահատվել Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը, ինչպես նաև ողջամիտ չի համարվել «դատավոր»-«անդամ» բառախաղը։ 


 

Լրահոս

Դիտել ավելին