Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանը ծանոթացել է Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի նախապատրաստական աշխատանքներին

16 Հուլիս, 2019 18:39
Բակո Սահակյանը ծանոթացել է Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի նախապատրաստական աշխատանքներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հուլիսի 16-ին այցելել է Ստեփանակերտի մոտակայքում գտնվող «Կարկառ» զբոսաշրջային հանգստյան համալիր: 

Երկրի ղեկավարը տեղում ծանոթացել է Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում այնտեղ իրականացվող նախապատրաստական աշխատանքներին:

Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին ճամբարում տարվող աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ՝ կարեւորելով հարմարավետ եւ ժամանակակից զբոսաշրջային ցանցի առկայությունը մեր հանրապետությունում:

Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Լրահոս

Դիտել ավելին